https://arm.sputniknews.ru/20260410/hjusisharav-tshanaparhi-ashtarak-gjumri-hatvatsy-kbacvi-avtvoertvov-100850003.html
Հյուսիս–հարավ ճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածը կբացվի ավտոերթով
Հյուսիս–հարավ ճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածը կբացվի ավտոերթով
Sputnik Արմենիա
Նախկին նախարարը դեռ 2024 թվականին վստահեցրել էր, որ ճանապարհի Երևան–Գյումրի հատվածն ամբողջությամբ պատրաստ կլինի 2025 թ. ամռանը։ 10.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-10T12:45+0400
2026-04-10T12:45+0400
2026-04-10T12:46+0400
հայաստան
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
դավիթ խուդաթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/17/61588245_0:64:1440:874_1920x0_80_0_0_59fef999c5933df4c7522c793a61b7b6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik․ Ապրիլի 19-ին պաշտոնապես կբացվի Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ–Գյումրի հատվածը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։Նրա խոսքով՝ պաշտոնական բացման առիթով նաև ավտոերթ է լինելու։Նախարարի էջում հրապարակված է այն QR կոդը, որը սկանավորելով հնարավոր է միանալ ավտոերթին։ՔՊ-ական տարբեր գործիչներ ֆեյսբուքյան իրենց էջերում կոչ են անում մասնակցել ավտոերթին։Հիշեցնենք՝ 2024թ․ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների այն ժամանակվա նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, թե 2025 թ. ամռանը Հյուսիս–հարավ ճանապարհը Երևան–Գյումրի հատվածում ամբողջությամբ պատրաստ կլինի։ Նա հայտնել էր, որ Արտաշատ–Երևան և Երևան–Աշտարակ ճանապարհահատվածները լիովին պատրաստ են, շուտով կավարտվի Լանջիկ–Գյումրի ճանապարհահատվածի կառուցումը:«Հյուսիս-հարավը» անկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային նախագծերից է։ Այս ճանապարհը (մասամբ նոր, մասամբ՝ գործողների ընդլայնմամբ) կկրճատի իրանական-վրացական սահմանի հեռավորությունը 550 կմ-ից մինչև 460 կմ և կհեշտացնի մուտքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանի երկրների համար։Իրանական կապալառուն Քաջարան–Ագարակ մայրուղու շինարարությունը կավարտի 2027թ.-ին
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/17/61588245_0:0:1440:1080_1920x0_80_0_0_fa21279a6c5b6c96abfcf0aece2597a4.jpg.webp
հայաստան, «հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, դավիթ խուդաթյան
հայաստան, «հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, դավիթ խուդաթյան
Նախկին նախարարը դեռ 2024 թվականին վստահեցրել էր, որ ճանապարհի Երևան–Գյումրի հատվածն ամբողջությամբ պատրաստ կլինի 2025 թ. ամռանը։
Նրա խոսքով՝ պաշտոնական բացման առիթով նաև ավտոերթ է լինելու։
Նախարարի էջում հրապարակված է այն QR կոդը, որը սկանավորելով հնարավոր է միանալ ավտոերթին։
ՔՊ-ական տարբեր գործիչներ ֆեյսբուքյան իրենց էջերում կոչ են անում մասնակցել ավտոերթին։
«Հյուսիս-հարավը» անկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային նախագծերից է։ Այս ճանապարհը (մասամբ նոր, մասամբ՝ գործողների ընդլայնմամբ) կկրճատի իրանական-վրացական սահմանի հեռավորությունը 550 կմ-ից մինչև 460 կմ և կհեշտացնի մուտքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանի երկրների համար։