Իրանի դեմ գործողության սկսվելուց ի վեր վիրավորում է ստացել 381 ամերիկացի զինծառայող։ Այս մասին հաղորդում է Military Times-ը՝ վկայակոչելով Պենտագոնին:
Նրանցից 346-ը վիրավորվել են անմիջապես մարտական գործողությունների ժամանակ, այդ թվում՝ բանակի 231 զինծառայող, ռազմածովային ուժերի 63 նավաստի, ռազմաօդային ուժերի 33 զինծառայող և 19 ծովային հետևակ։
Նշվում է, որ վիրավորված զինծառայողների մեծ մասը վերադարձել է ծառայության։