Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել


Ապրիլի 9-ին` ժամը 17։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում՝ չգործող բժշկական կենտրոնի շենքում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սաֆարյան փողոցում գտնվող չգործող հիվանդանոցի 2-րդ հարկում և տանիքում։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։44-ին, մարվել՝ 19։10-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 60 քմ և կուտակած աղբ:

Դիտումների քանակ2

Leave a comment