Գրերի գյուտի մասին ադրբեջանական թեզը՝ ընդդիմադիր էջերում․ Փաշինյանին վերագրվող գրառումը կեղծ է

Тhreads և ТikTok սոցիալական մեդիայի ընդդիմադիր հաշիվներում ու էջերում տարածվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող ֆեյսբուքյան գրառման էկրանապատկերը (screenshot): 

Մասնավորապես, @qristina363 տիկտոկյան էջի ու Threads-ի օգտատեր Լիլիթ Հրաչիկի Գևորգյանի տարածած լուսանկակում երևում է, իբրև թե Փաշինյանի գրառումը, համաձայն որի՝ նա հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին մեղադրել է «եթովպացիներից այն գողանալու» մեջ։  

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներն ու բաց աղբյուրները, ստուգել նկարը արհեստական բանականության կամ խմբագրումների (photishop) հետքեր հայտնաբերելու նպատակով։ 

Արտապատկերումները՝ @qristina363, Լիլիթ Հրաչիկի Գևորգյան էջերից։

Փաշինյանը նման գրառում չի արել․ նկարն ԱԲ-ով է ստեղծված

Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նման գրառում չի արել, ավելին՝ այդ գրառման փաստն ապացուցող հետքեր թվային տիրույթում՝ ԶԼՄ-ների կայքերում ու սոցմեդիայի արժանահավատ աղբյուրներում ևս չկան։

FIP.am-ը էկրանապատկերը ստուգեց արհեստական բանականության կամ խմբագրումների հետքեր հայտնաբերող մի շարք ծրագրերի միջոցով․ այդպիսի հարթակներն (My detector, Decopy AI) անմիջապես հայտնաբերեցին ԱԲ-ի միջամտությունը։ 

My detector-ի արդյունքը։ 
Decopy AI-ի արդյունքը։ 

Էջերը ադրբեջանական թեզ են տարածում հայոց գրերի մասին

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց երկու էջերի նախկինում արված հրապարակումները․ ուշագրավ էին տիկտոկյան @qristina363 օգտատիրոջ հրապարակումները, որոնք սատարում էին ըդդիմադիր շարժումներին ու ուժերին, կառավարող ուժի ու Փաշինյանի մասին տարածում ատելության խոսքի վրա հիմնված բովանդակություն։ 

@qristina363-ի հրապարակումների պատկերը։ 

FIP.am-ը պարզեց նաև, որ հայոց գրերի գյուտը «Մաշտոցի կողմից եթովպացիներից գողացված լինելու» թեզը ադրբեջանական ծագում ունի (1, 2, 3)։ 

Արտապատկերումները՝ Բաքվի քարոզչական Haqqin.az ռեսուրսից։ 

Այսպիսով, ընդդիմադիր տիկտոկյան էջն ակտիվորեն տարածում է ադրբեջանական թեզ հայոց գրերի գյուտի մասին՝ Փաշինյանին վերագրելով կեղծ ֆեյսբուքյան գրառում։ 

Նանե Մանասյան

The post Գրերի գյուտի մասին ադրբեջանական թեզը՝ ընդդիմադիր էջերում․ Փաշինյանին վերագրվող գրառումը կեղծ է appeared first on FIP.AM.

Leave a comment