Թեթև ինքնաթիռ է վթարի ենթարկվել, որի հետևանքով երկու տղամարդ մահացել են․ Ավստրալիա

Ավստրալիայի հյուսիս-արևելքում՝ Քվինսլենդ նահանգում, թեթև ինքնաթիռ է վթարի ենթարկվել, որի հետևանքով երկու տղամարդ մահացել են, հաղորդում է 9News հեռուստաալիքը։

Վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ թռիչքից կարճ ժամանակ անց։

«Նախնական հետաքննության արդյունքում պարզվել է, որ օդաչուն Բինլիի 73-ամյա բնակիչ է։ Ենթադրվում է, որ ուղևորը Սիդնեյից է։ Հետաքննությունը շարունակվում է և կներգրավվեն Քվինսլենդի ավիավթարների հետաքննության բաժնի, Քվինսլենդի ոստիկանության և ավիացիոն իշխանությունների փորձագետներ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելին, դեպքի վայրում հրդեհ է բռնկվել և տարածվել զգալի տարածքի վրա, մասամբ շոգ և քամոտ եղանակի պատճառով։

Leave a comment