Ղազախստանը Հայաստանին է հանձնել համակարգչային հափշտակության մեջ մեղադրվող անձին

Բաժանորդագրվել

ՆԳՆ ծառայողներն ապահովել են հետախուզվող անձի տեղափոխումը Երևան։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik․ Ղազախստանը Հայաստանի իրավասու մարմիններին է հանձնել հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, դրա կազմում 19 միլիոն դրամ hամակարգչային հափշտակություն կատարելու և փողերի լվացման համար մեղադրվող անձին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել հետախուզվող անձ Ա.Զ.-ին հանձնելու վերաբերյալ, որը Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է։

Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ա.Զ.-ի տեղափոխումը Երևան:

Leave a comment