Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը փոխհատուցում է պահանջում հակամարտության ընթացքում ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած վնասի համար:
«Մենք անպայմանորեն փոխհատուցում կպահանջենք յուրաքանչյուր պատճառված վնասի և նահատակների թափված արյան համար»,- իրանցիներին ուղղված ուղերձում ասել է Խամենեին։
Նա նաև հայտարարել է, որ Իրանը վճռական է տրամադրված վրեժխնդիր լինել Իրանի նախկին առաջնորդ Ալի Խամենեիի և մյուս զոհված իրանցիների մահվան համար:
«Նրա թափված արյան և երկրորդ (2025 թ. հունիսին Իսրայելի հետ հակամարտություն) ու երրորդ (ընթացիկ պատերազմ) պարտադրված պատերազմների ընթացքում զոհված բոլոր նահատակների համար վրեժ լուծելու վճռական կամքը կապրի սրտերում և հոգիներում»,- հավելել է Իրանի առաջնորդը: