Մերցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի պառակտում չի ուզում և որ Բեռլինը «վերսկսում է բանակցությունները Իրանի հետ»

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Բեռլինը «վերսկսում է բանակցությունները Թեհրանի հետ»՝ ԱՄՆ-ի և եվրոպական դաշնակիցների հետ համակարգված, գրում է DW-ն։

Գերմանիայի առաջնորդը նշել է, որ կոչ է արել ԱՄՆ նախագահ Թրամփին հնարավորինս շուտ ներգրավվել Իրանի հետ  բանակցություններում՝ միաժամանակ զգուշացնելով ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի «պառակտման» մասին Վաշինգտոնի և նրա դաշնակիցների միջև լարվածության ֆոնին։

«Մենք չենք ուզում, ես չեմ ուզում, որ ՆԱՏՕ-ն պառակտվի։ ՆԱՏՕ-ն մեր անվտանգության երաշխավորն է, այդ թվում՝ և առաջին հերթին՝ Եվրոպայում», – լրագրողներին ասել է Մերցը։

Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Իսրայելի հարձակումը Լիբանանում կարող է վտանգել խաղաղության բանակցությունները։

«Մենք հատուկ մտահոգությամբ ենք դիտարկում հարավային Լիբանանում տիրող իրավիճակը։ Այն խստությունը, որով Իսրայելը պատերազմ է մղում այնտեղ, կարող է հանգեցնել խաղաղության գործընթացի ամբողջական ձախողմանը, և դա չպետք է թույլ տալ, որ տեղի ունենա», – հայտարարել է Մերցը։

Նրա մեկնաբանությունները հնչում են Թրամփի հայտարարությունների ֆոնին, թե ԱՄՆ-ի գլխավորած դաշինքի դաշնակիցները «փորձարկվել և ձախողվել են», նկատի ունենալով՝ այն որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմում «անբավարար աջակցություն» են ցուցաբերում։ Թրամփը այսօր կրկին քննադատություն է հնչեցրել ՆԱՏՕ-ի հասցեին Truth Social-ում գրառմամբ։

«Այս մարդկանցից ոչ մեկը, այդ թվում՝ մեր սեփական, շատ հիասթափեցնող ՆԱՏՕ-ն, ոչինչ չհասկացավ, մինչև նրանց վրա ճնշում չգործադրվեց», – գրել է Թրամփը։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

Leave a comment