Իրանը զգուշացնում է՝ Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումները սպառնում են հրադադարին և ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Քաղաքականություն

09.04.2026 | 17:50

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը  հայտարարել է, որ Իսրայելի կողմից Լիբանանին ուղղված հարվածները խախտում են Միացյալ Նահանգների հետ կնքված հրադադարի համաձայնագիրը և սպառնում բանակցությունները անիմաստ դարձնել։

«Սիոնիստական ​​կազմակերպության կողմից Լիբանանի դեմ կրկնվող ագրեսիան նախնական հրադադարի համաձայնագրի կոպիտ խախտում է և խաբեության ու հնարավոր համաձայնագրերի նկատմամբ անվստահության վտանգավոր ցուցիչ։ Այս հարձակումների շարունակությունը բանակցությունները կդարձնի անիմաստ. մեր ձեռքերը կմնան ձգանի վրա, և Իրանը երբեք չի լքի իր լիբանանցի եղբայրներին ու քույրերին», – ասել է նա X-ում գրառման մեջ։

Միևնույն ժամանակ, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Լիբանանը Միացյալ Նահանգների հետ երկշաբաթյա հրադադարի անբաժանելի մասն է կազմում՝ զգուշացնելով, որ խախտումները հետևանքներ կունենան։

«Լիբանանը և ամբողջ դիմադրության առանցքը, որպես Իրանի դաշնակիցներ, հրադադարի անբաժանելի մասն են կազմում», – ասել է Ղալիբաֆը X-ում գրառման մեջ։

«Հրադադարի խախտումները ենթադրում են ակնհայտ գին և ՀԶՈՐ պատասխաններ», – հավելել է նա։

Այս մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Իսրայելը անցյալ ամիս «Հըզբոլլահ»-ի հետ հակամարտության սկսվելուց ի վեր Լիբանանում իրականացրեց իր ամենածանր հարվածները, որոնց հետևանքով չորեքշաբթի օրը զոհվել է ավելի քան 200 մարդ։

Լիբանանի քաղաքացիական պաշտպանության տվյալներով՝ չորեքշաբթի օրը Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 254 մարդ, վիրավորվել՝ 1165-ը։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment