Փրկարարներն ու ոստիկանները բացատրական աշխատանքի շնորհիվ կանխել են քաղաքացու ինքնասպանութունը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 6-ի գիշերը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ Աէրացիայի կամրջի վրա մի տղամարդ անցել է արգելապատնեշը և փորձում է ցած նետվել։
Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և համայնքային ոստիկաններ։
Բացատրական աշխատանքի շնորհիվ կանխվել է քաղաքացու ինքնասպանությունը։