https://arm.sputniknews.ru/20260409/erkatughajin-haghvordakcutjun-ev-voch-miajn-inch-harcer-e-qnnarkel-pashinjany-kvosherbaevi-het-100838826.html
Երկաթուղային հաղորդակցություն և ոչ միայն․ ի՞նչ հարցեր է քննարկել Փաշինյանը Կոշերբաևի հետ
Երկաթուղային հաղորդակցություն և ոչ միայն․ ի՞նչ հարցեր է քննարկել Փաշինյանը Կոշերբաևի հետ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ վերջին շրջանում տեղի ունեցող երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում Հայաստան–Ղազախստան բազմակողմ… 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T21:19+0400
2026-04-09T21:19+0400
2026-04-09T21:19+0400
ղազախստան
հայաստան
նիկոլ փաշինյան
երմեկ կոշերբաև
վարչապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100837539_0:0:1501:844_1920x0_80_0_0_a921efe2bc4be6b494c93cf2e2743701.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի միջոցով հաստատված երկաթուղային հաղորդակցությունը նոր ազդակ է հաղորդում առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևին։Փաշինյանի խոսքով՝ վերջին շրջանում տեղի ունեցող երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում Հայաստան–Ղազախստան բազմակողմ համագործակցության զարգացմանը։Երմեկ Կոշերբաևն իր հերթին նշել է, որ հաստատված երկաթուղային հաղորդակցությունը էապես ընդլայնելու է երկկողմ առևտրատնտեսական կապերը։ Միաժամանակ, Երմեկ Կոշերբաևը կարևորել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և ընդգծել Ղազախստանի աջակցությունը TRIPP–ինև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
ղազախստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100837539_67:0:1400:1000_1920x0_80_0_0_fb3941a39cd739b1c3eb265f629dd4d7.jpg.webp
ղազախստան, հայաստան, նիկոլ փաշինյան, երմեկ կոշերբաև, վարչապետ
ղազախստան, հայաստան, նիկոլ փաշինյան, երմեկ կոշերբաև, վարչապետ
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ վերջին շրջանում տեղի ունեցող երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում Հայաստան–Ղազախստան բազմակողմ համագործակցության զարգացմանը։
«Նիկոլ Փաշինյանը և Երմեկ Կոշերբաևը քննարկել են ենթակառուցվածքների, շինարարության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, ավիահաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այդ առումով կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթերի իրականացումը, որոնք կմեկնարկեն առաջիկայում։ Զրուցակիցները կարևորել են նաև հայաստանյան գործարարների պատվիրակության առաջիկայում նախատեսվող այցը Ղազախստան»,- ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանի խոսքով՝ վերջին շրջանում տեղի ունեցող երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում Հայաստան–Ղազախստան բազմակողմ համագործակցության զարգացմանը։
Երմեկ Կոշերբաևն իր հերթին նշել է, որ հաստատված երկաթուղային հաղորդակցությունը էապես ընդլայնելու է երկկողմ առևտրատնտեսական կապերը։ Միաժամանակ, Երմեկ Կոշերբաևը կարևորել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և ընդգծել Ղազախստանի աջակցությունը TRIPP–ինև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։