ՌԴ ԱԳՆ–ն ներկայացրել է Լավրովի և Արաղչիի հեռախոսազրույցի մանրամասները

Բաժանորդագրվել

Լավրովը վերահաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ապահովմանը։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Մոսկվան ունի հստակդիրքորոշում, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունները տարածվում են նաև Լիբանանի վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ աջակցելու հանգուցալուծումների որոնմանն ու տարածաշրջանում տևական խաղաղության ու անվտանգության ապահովմանը, և հույս է հայտնել, որ գործընթացը հաջողություն կունենա։

Արաղչին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պարսից ծոցի իրավիճակի քննարկման ժամանակ սկզբունքային դիրքորոշման համար:

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ:

Leave a comment