«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Թունիս՝ Նահատակների օր, Վրաստան՝ Ազգային միասնության օր, Ֆինլանդիա՝ Ֆիններենի օր, Բոլիվիա՝ Սահմանադրության օր, Կոսովո՝ Սահմանադրության օր, Ֆիլիպիններ՝ Հայրենասիրության օր։
ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ
1932– բացվել է Երևանի Մաքսիմ Գորկու անվան Բանվորական թատրոնը, որը փակվել է 4 տարի անց՝ 1936 թվականին։
1938 –վախճանվել է գրականագետ, թարգմանիչ Հարություն Սուրխաթյանը։
2003–Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ ստանձնել է Հայաստանի նախագահի պաշտոնը։
2004– Ազատության հրապարակում կայացել է «Արդարություն» դաշինքի և «Ազգային միաբանություն» կուսակցության համատեղ հանրահավաքը, որի ավարտին ցուցարարները որոշել են անժամկետ նստացույց անցկացնել Ազատության հրապարակում՝ մինչև նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը:
2008–Սերժ Սարգսյանն ստանձնել է Հայաստանի նախագահի պարտականությունները և հրամանագիր ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:
2012 –վախճանվել է օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանը։
2013– հայերեն Վիքիպեդիան հատել է 45000 հոդվածի շեմը։
2016–Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացվել է Ապրիլ յան պատերազմում զոհվածների դիակների փոխանակում։ Հայկական կողմին է հանձնվել 18 զինծառայողի մարմին։
2017–Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 3 քաղաքական ուժ՝ ՀՀԿ–ն, «Ելք» դաշինքն ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը։
2021– վախճանվել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը:
ԱՇԽԱՐՀ
193– Սեպտիմիուս Սևերիուսը հռոմեական զորքերի կողմից հռչակվել է Հռոմեական կայսրության կայսր։
491– վախճանվել է բյուզանդական կայսր Զենոնը։
1241 –Լիգնիցայի ճակատամարտի ժամանակ Չինգիզ խանի թոռ Բայդուրի ղեկավարած մոնղոլ–թաթարական բանակը ջախջախել է Հենրիխ 2–րդ Բարեպաշտի գլխավորած գերմանա–լեհական բանակը։
1454 –Իտալիայի քաղաք–պետությունները կնքել են Լոդիական խաղաղության պայմանագիրը։
1492 –վախճանվել է Իտալիայի կառավարիչ Լորենցո Մեդիչին։
1553 –վախճանվել է ֆրանսիացի վանական և լեզվաբան Ֆրանսուա Ռաբլեն։
1609 –Իսպանիայից վտարել են մորիսկներին՝ քրիստոնեություն ընդունած մավրերին։
1626– վախճանվել է անգլիացի փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչ, էմպիրիզմի հիմնադիր Ֆրենսիս Բեկոնը։
1667 –Փարիզում կայացել է աշխարհում առաջին հրապարակային մշակութային ցուցահանդեսը։
1682 –Ռոբերտ դե Սալը, խաչ տնկելով Միսիսիպիի դելտայում, այն հայտարարել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14–րդի կալված և անվանել է Լուիզիաննա։
1747 –Լոնդոնում պետական դավաճանության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել Լովատի 11–րդ լորդ Սայմոն Ֆրեյզերը, որը դարձել է վերջին մարդն Անգլիայում, որը դատարանի կողմից դատապարտվել է գլխատման։
1799 –անգլիացի քիմիկոս Հեմֆրի Դևին հայտնագործել է «ուրախացնող գազի» ցավազրկող հատկությունը։
1860 – ֆրանսիացի գյուտարար Էդուարդ դե Մարտենվիլը առաջին անգամ ձայնագրել է «Լուսնի լույսը» ֆրանսիական ժողովրդական երգը, որը ներկայում պահպանվում է փարիզյան արխիվում։
1865– ավարտվել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմը, որը սկսվել էր 1861 թվականի ապրիլի 12–ին։
1866 –«Քաղաքացիական իրավունքների մասին» օրենքը ԱՄՆ–ի բոլոր բնակիչներին տվել է հավասար իրավունքներ (բացառությամբ ռեզերվացիաներում և անմարդաբնակ տարածքներում ապրող հնդկացիների)։
1867– ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան Շառլ Բոդլերը։
1917 –31 բոլշևիկ, որոնց թվում՝ նաև Լենինը, լքել են Ցյուրիխը և ուղևորվել Ռուսաստան։
1928 –Թուրքիայում պաշտոնական կրոն է հայտարարվել իսլամը։
1933– ծնվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ժան Պոլ Բելմոնդոն։
1940 –նացիստական Գերմանիան ներխուժել է Նորվեգիա և Դանիա, սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Դանիա– Նորվեգական օպերացիան։
1945 – ԽՍՀՄ բանակը գրավել է Քյոնիգսբերգը՝ ներկայիս Կալինինգրադը, պարետ Օտտո Լյաշը ստորագրել է կապիտուլ յացիայի արձանագրությունը։
1945– Հիտլերի նկատմամբ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով Ֆլոսսենբուրգ համակենտրոնացման ճամբարում մահապատժի է ենթարկվել ԱԲՎԵՐ–ի ղեկավար, ադմիրալ Կանարիսը։
1963 –Ուինսթոն Չերչիլը դարձել է առաջին արտասահմանցին, որին ԱՄՆ–ի Կոնգրեսը շնորհել է ԱՄՆ–ի պատվավոր քաղաքացու կոչում։
1970 – Պոլ Մակկարտնին հայտարարել է, որ այլևս չի համագործակցի Ջոն Լենոնի հետ, ինչը վերջ է դրել «Բիթլզ» խմբի գոյությանը։
1989– տեղի են ունեցել «Թբիլիսյան իրադարձությունները», կառավարության շենքի մոտ ոստիկանության և բանակի կողմից ուժի կիրառմամբ ցրել են ընդդիմադիրների ցույցը, որի արդյունքում զոհվել է 21, վնասվածքներ ստացել՝ 290 մարդ։
1991– Վրաստանն անկախացել է ԽՍՀՄ– ից։
2000 –Էդուարդ Շևարդնաձեն վերընտրվել է Վրաստանի նախագահի պաշտոնում։ 1993– Կիմ Ջոնգ Իլը փաստացի դարձել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ։
2015 – Ուկրաինայում արգելվել է նացիստական և կոմունիստական սիմվոլիկան։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում