Ադրբեջանի հետ խաղաղությունը կհանգեցնի հայ-թուրքական սահմանի բացմանը. թուրք պատգամավոր

Քաղաքականություն

09.04.2026 | 18:21

Եթե ​​Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվի խաղաղություն, ապա կբացվի նաև հայ-թուրքական  սահմանը։

Ադրբեջանական լրատցամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ադրբեջանի հետ միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը՝  ադրբեջանական Միլլի Մեջլիսում կայացած Ադրբեջանի, Թուրքիայի և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանների աշխատանքային խմբերի համատեղ նիստի ժամանակ։

Նա նաև ընդգծել է, որ Թուրքական պետությունների կազմակերպությունը պարզապես համագործակցության հարթակ չէ, այլ համատեղ պատմության, մշակույթի և ապագայի ինստիտուցիոնալ հիմք։ «Նման նշանակալի հանդիպման անցկացումը Բաքվում այն ​​ժամանակ, երբ տարածաշրջանը գործնականում փակված է «կրակի օղակի» մեջ, լայն արձագանք է առաջացրել թուրքական աշխարհում և գրավել է տարածաշրջանային պետությունների ուշադրությունը», – հավելել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment