Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միխայել Շումախերն այլևս անկողնուն գամված չէ։ Նա կարող է տեղաշարժվել անվասայլակով՝ բուժքրոջ և թերապեւտի օգնությամբ, հայտնում է Daily Mail թերթը։
2013 թվականի դեկտեմբերի 29-ին նա Ալպերում գտնվող Մերիբել հանգստավայրում սահելուց լեռնադահուկային ուղուց դուրս էր եկել եւ ստացել ծանր գանգուղեղային վնասվածք։ Երկար ժամանակ միացված էր թոքերի արհեստական շնչառության սարքին։
Միխայել Շումախերը գերմանացի ավտոմրցարշավորդ է, «Ֆորմուլա-1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն է։