Իրանը հայտնում է, որ պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 3000 մարդ

Քաղաքականություն

09.04.2026 | 16:42

Փետրվարի 28-ին սկսված պատերազմի ընթացքում Իրանում սպանվել է ավելի քան 3000 մարդ, գրում է Reuters-ը։ Այս մասին իրանական  պետական ​​լրատվամիջոցներին հայտնել է Իրանի դատաբժշկական ծառայության ղեկավար Աբբաս Մասջեդի Արանին, հավելելով, որ մահացածների 40%-ի մարմինները պետք է դատաբժշկական փորձաքննության երնթարկվեն՝ նույնականացվելու և ընտանիքներին վերադարձնելու համար։

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Իրանը և Միացյալ Նահանգները հայտարարել էին  երկշաբաթյա հրադադարի մասին, որի նպատակն է հարթել Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմը դադարեցնելու վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհը։  Իսլամաբադն  էլ պատրաստվում է հյուրընկալել Միացյալ Նահանգների և Իրանի պատվիրակությունների միջև բանակցությունները։

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment