ԱԺ նախագահն ու Էստոնիայի ԱԳ նախարարը անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծին

Քաղաքականություն

09.04.2026 | 16:03

ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ։

«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 9-ին հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ եւ միջխորհրդարանական կապերին առնչվող հարցերը, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող թեմաները:

Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ` հատուկ անդրադարձ կատարելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին ու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment