https://arm.sputniknews.ru/20260409/harvatsnery-libananin-animast-en-dardznum-banakcutjunnery-pezeshqian-100817651.html
Հարվածները Լիբանանին անիմաստ են դարձնում բանակցությունները. Փեզեշքիան
Հարվածները Լիբանանին անիմաստ են դարձնում բանակցությունները. Փեզեշքիան
Sputnik Արմենիա
Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը մատը չի հեռացնի ձգանից: 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T16:21+0400
2026-04-09T16:21+0400
2026-04-09T16:21+0400
լիբանան
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/13/84909799_0:0:3072:1728_1920x0_80_0_0_ed6ba65c9292982079b78c93ccee329f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Լիբանանի վրա Իսրայելի հարվածների շարունակությունն անիմաստ է դարձնում բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։Նրա խոսքով՝ Իրանը մատը չի քաշի ձգանից և չի լքի իր լիբանանցի եղբայրներին ու քույրերին:Հիշեցնենք՝ ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ-ի ու Իրանի միջև հրադադար հաստատելու իրանական կողմի պայմաններից մեկն էլ Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցումն էր։ Սակայն ավելի ուշ ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Լիբանանի հարցում «թյուրիմացություն» է տեղի ունեցել, քանի որ Նահանգները «ոչինչ չեն խոստացել»:Ապրիլի 8-ին իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնական Մազրաա, Մանար, Էյն էլ-Մրեյս և Բարբուր շրջաններին, ինչպես նաև հարավային արվարձանի 8 շրջաններին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զանգվածային հարվածների հետևանքով ավելի քան 250 մարդ է մահացել, 1165–ը` վնասվածքներ ստացել։Իսրայելի և «Հզբոլլահի» միջև լարվածության հերթական փուլը սկսվել է մարտի 2-ի գիշերը, երբ, տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր սրման ֆոնին, շարժումը վերսկսել է իսրայելական տարածքի հրթիռակոծումը: Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է սկսել Լիբանանի ուղղությամբ՝ թիրախավորելով հարավային շրջանները, Բեքաայի հովիտը և Բեյրութի արվարձանները: Մարտի 16-ին իսրայելական բանակը հայտարարել էր Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին։
լիբանան
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/13/84909799_227:0:2958:2048_1920x0_80_0_0_2094c6a0c42ec06d10f03ff57edbe20b.jpg.webp
լիբանան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, պատերազմ
լիբանան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, պատերազմ
Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը մատը չի հեռացնի ձգանից:
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Լիբանանի վրա Իսրայելի հարվածների շարունակությունն անիմաստ է դարձնում բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Լիբանանի դեմ սիոնիստական կազմավորման կողմից շարունակվող ագրեսիան հրադադարի մասին նախնական համաձայնագրի կոպիտ խախտում է և խաբեության ու հնարավոր պայմանավորվածություններին հավատարմության բացակայության վտանգավոր վկայություն», – գրել է քաղաքական գործիչը X-ի իր էջում:
Նրա խոսքով՝ Իրանը մատը չի քաշի ձգանից և չի լքի իր լիբանանցի եղբայրներին ու քույրերին:
Ապրիլի 8-ին իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնական Մազրաա, Մանար, Էյն էլ-Մրեյս և Բարբուր շրջաններին, ինչպես նաև հարավային արվարձանի 8 շրջաններին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զանգվածային հարվածների հետևանքով ավելի քան 250 մարդ է մահացել, 1165–ը` վնասվածքներ ստացել։
Իսրայելի և «Հզբոլլահի» միջև լարվածության հերթական փուլը սկսվել է մարտի 2-ի գիշերը, երբ, տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր սրման ֆոնին, շարժումը վերսկսել է իսրայելական տարածքի հրթիռակոծումը: Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է սկսել Լիբանանի ուղղությամբ՝ թիրախավորելով հարավային շրջանները, Բեքաայի հովիտը և Բեյրութի արվարձանները: Մարտի 16-ին իսրայելական բանակը հայտարարել էր Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին։