Թեհրանում բազմություն է հավաքվել Ալի Խամենեիի հիշատակին նվիրված արարողությանը

Քաղաքականություն

09.04.2026 | 15:44

Թեհրանում իրանցիները նշել են այաթոլլա Ալի Խամենեիի 40-օրյա սգի ավարտը։ Պետական ​​հեռուստատեսությունը ցուցադրում է  քաղաքի կենտրոնից կադրեր, որտեղ երևում է նախկին գերագույն առաջնորդի հիշատակը սգացող ամբոխը, գրում է DW-ն։

Այաթոլլահ Ալի Խամենեին սպանվել էր  փետրվարի 28-ին Իսրայելի ավիահարվածի ժամանակ։ Հիշատակի արարողության  կազմակերպիչները  մեկնարկի համար ընտրել են տեղական ժամանակով ժամը 9:40-ը, որը ճշգրիտ ժամանակն է, երբ Իսրայելը ռմբակոծել է Խամենեիի պաշտոնական նստավայրը Թեհրանում։

Խամենեիի համար աղոթքի արարողություն է նախատեսված ուրբաթ օրը Թեհրանում։ Դեռևս պարզ չէ, թե ով է այն ղեկավարելու։ Մահացած Խամենեիի որդին և իրավահաջորդ Մոջթաբա Խամենեին դեռևս հանրությանը չի հայտնվել նոր գերագույն առաջնորդ ընտրվելուց ի վեր։ Չորեքշաբթի օրը ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կրկին հայտարարել է, որ նոր առաջնորդը «խեղաթյուրված է»։

Սակայն հարկ է նշել, որ նախօրեին հրապարակված Axios-ի ծավալուն հոդվածում  նշվում էր, որ Մոջթաբա Խամենեին առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ-Իրան բանակցություններին ու առանցքային դեր է խաղացել։ Նշվում էր նաև, որ անվտանգության նկատառումներից ելնելով Խամենեին կապ է հաստատել սուրհանդակների  միջոցով փոխանցված գրություններով։

Դեռևս պարզ չէ, թե երբ ավագ Խամենեին կթաղվի իր հայրենի Մաշհադում՝ Իրանի ամենասուրբ քաղաքում։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment