Եղանակային պայմանների պատճառով վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է

Եղանակային պայմանների պատճառով վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է եղանակային վատ պայմանների պատճառով։

Խնդիրներից խուսափելու համար ՊԵԿ-ը բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։

Միաժամանակ Կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցակետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցների համար լրացուցիչ կտեղեկացվի։

Leave a comment