Կանխատեսելի նիստ սպասելի ելքով. Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Թեև Աշտարակի դատարանում և նրա դիմաց հավաքված մարդիկ որոշակի հույս ունեին, որ դատարանը Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքի ժամկետը չի երկարաձգի, սակայն դատարանը քաղաքական վճռի հարցում «անսասան» գտնվեց` կալանքի ժամկետը 1 ամսով երկարաձգեց։

Դատական նիստում դատավորի կրավորական կեցվածքն ու թեմայի նկատմամբ ակնհայտ անտարբերությունն արդեն իսկ հուշում էր` նիստից առաջ վճիռն արդեն կայացված է:

Կանխատեսելի նիստ` սպասելի ելքով»։

The post Կանխատեսելի նիստ` սպասելի ելքով. Տիգրան Աբրահամյան appeared first on Times.am.

Leave a comment