Արտեմ Ասատրյանի Արման Սահակյանի և մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և գրավը․ վերականգնվել է պետությանը պատճառված վնասի մի մասը

Հասարակություն

09.04.2026 | 11:55

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը, Պետական գույքի կառավարման  վարչության նախկին պետ Արման Սահակյանը և նույն գործի շրջանակներում ձերբակալված մյուս անձինք ազատ են արձակվել։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը և բացակայելու արգելքը։ Մեղադրյալների կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասի մի մասը: Այս մասի Factor TV-ի հարցին ի պատախան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ Արման Սահակյանը, Արտեմ Ասատրյանը և այլ նախկին պաշտոնյաներ երեկ ձերբակալվել էին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։

 

Արաքս Մամուլյան

Leave a comment