Լարսի անցակետը փակ է բոլորի համար, սահմանափակումներ կան նաև ՀՀ անցակետ տանող ճանապարհին

https://arm.sputniknews.ru/20260409/larsi-ancakety-pak-e-bvolvori-hamar-sahmanapakumner-kan-naev-hh-ancaket-tanvogh-tshanaparhin-100789838.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1e/38122840_60:0:813:565_1920x0_80_0_0_f88b842c00e10b861c65e52d58150435.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լարս, վերին լարս, անցակետ, վրաստանի հանրապետություն, ճանապարհ

լարս, վերին լարս, անցակետ, վրաստանի հանրապետություն, ճանապարհ

Բաժանորդագրվել

Անցումն արգելվում է ձնահյուսի վտանգի պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik․ «Վերին Լարս» անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի պատճառով երթևեկությունը ժամանակավորապես արգելվել է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ ժամանակավոր սահմանափակում է մտցվել դեպի Հայաստանի հետ անցակետերից մեկը տանող ճանապարհին բեռնատարների համար։

Մասնավորապես, սահմանափակումը գործում է ներպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի՝ 94 կմ-ից 146 կմ (Հայազմա-Նինոծմինդա) հատվածում:

Պատճառն ձյան առատ տեղումներն են։

Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետը ներկայում գործող միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):

Leave a comment