Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Աբու Դաբիում նախատեսվող հաջորդ եռակողմ բանակցությունների փուլը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։
«Եթե պատրաստակամություն լինի առաջ շարժվելու, կկայանան հաջորդ հանդիպումները, և հնարավոր է՝ արդեն հաջորդ շաբաթ»,- նշված է Զելենսկու Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրությունում։
Շաբաթ օրը ավարտվեց անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ օրը, որին մասնակցում էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները։
The post Եթե պատրաստակամություն լինի առաջ շարժվելու, հաջորդ հանդիպումները հնարավոր է կայանան հաջորդ շաբաթ․ Վլադիմիր Զելենսկի appeared first on Times.am.