ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Ֆրանսիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։
Մակրոնն ընդգծել է Լիբանանում մարտական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը։ Փեզեշքիանը նշել է, որ Ֆրանսիայի դերն այս փուլում կարևորագույն նշանակություն ունի։
Reuters-ը հայտնում է՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը և ընդգծել է այդ համաձայնագրում Լիբանանը ներառելու անհրաժեշտությունը: