Էստոնիայի ԱԳ նախարար կայցելի Հայաստան․ ԱԳՆ

Էստոնիայի ԱԳ նախարար կայցելի Հայաստան․ ԱԳՆ

Ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան:

 

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

 

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարներն առանձնազրույց կունենա, ապա կհանդիպեն ընդլայնված կազմով: Տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն, ապա Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Leave a comment