Իրանի հետ բանակցություններում ԱՄՆ–ն կներկայացնեն Ուիտկոֆը և Քուշները. Թրամփ

https://arm.sputniknews.ru/20260408/-irani-het-banakcutjunnerum-amnn-knerkajacnen-uitkvofy-ev-qushnery-tramp-100784428.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99640410_0:31:1382:1067_1920x0_80_0_0_508703d2267de6c71d6700bd168e8858.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բանակցություններ, պակիստան, ամն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ

բանակցություններ, պակիստան, ամն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ

Բաժանորդագրվել

Ջեյ Դի Վենսի մասնակցությունը բանակցություններին հարցականի տակ է։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները կանցկացվեն հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների մասնակցությամբ, իսկ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությունը հարցականի տակ է։ Այս մասին նա ասել է New York Post-ին տված հարցազրույցում։

«Մեր կողմից կլինեն Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները։ Ջեյ Դին` գուցե, չգիտեմ։ Դա անվտանգության հարց է», – ասել է նա։

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ բանակցությունները տեղի կունենան Պակիստանում և «շատ շուտով»։

Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։

Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։

Իսրայելը խախտել է հրադադարը. Իրանի ԱԳՆ

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։

Leave a comment