Իսրայելը խախտել է հրադադարը. Իրանի ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260408/israjely-khakhtel-e-hradadary-irani-agn-100784277.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125225_82:0:1446:1023_1920x0_80_0_0_bcd8511bef3a7fc8430d0c0f65b248b5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արտաքին գործերի նախարարություն (ագն), իրանի իսլամական հանրապետություն, պակիստան, լիբանան, հրադադար, ամն

արտաքին գործերի նախարարություն (ագն), իրանի իսլամական հանրապետություն, պակիստան, լիբանան, հրադադար, ամն

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Իսրայելի կողմից Լիբանանում և Իրանում հրադադարի խախտումը: Այս մասին հայտնում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին և Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերին։

«Կողմերը զրույցի ընթացքում քննարկել են նաև Իսրայելի կողմից Իրանում և Լիբանանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը», – ասվում է Իրանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ:

ԱԳՆ-ից նշել են, որ Իրանի և Պակիստանի ներկայացուցիչները զրույցի ընթացքում կարևորել են նաև հետագա համակարգումը:

Հիշեցնենք` Իսրայելի և «Հզբոլլահի» միջև լարվածության հերթական փուլը սկսվել է մարտի 2-ի գիշերը, երբ, տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր սրման ֆոնին, շարժումը վերսկսել է իսրայելական տարածքի հրթիռակոծումը: Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է սկսել Լիբանանի ուղղությամբ՝ թիրախավորելով հարավային շրջանները, Բեքաայի հովիտը և Բեյրութի արվարձանները: Մարտի 16-ին իսրայելական բանակը հայտարարել էր Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին։

Երկշաբաթյա հրադադար Մերձավոր Արևելքում

Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։

Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։

Leave a comment