Թեոդոսիայում, նավթաբազայի հարակից փողոցներում, երթևեկությունը փակ է. այն հարձակման է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ների կողմից

Քաղաքականություն

08.04.2026 | 17:07

Թեոդոսիայի վարչակազմը հայտարարել է քաղաքի մի քանի փողոցներում երթևեկության սահմանափակումների մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը : «Ստեղծված իրավիճակի պատճառով Ֆեդկո փողոցի, Գեոլոգիչեսկայա փողոցի և Կերչենսկոե մայրուղու մի հատվածում երթևեկությունը փակ է», – հաղորդել է քաղաքային պորտալը: Մանրամասներ կամ բացատրություններ չեն տրամադրվել:

Թեոդոսիայի ամենամեծ նավթաբազան գտնվում է երեք փակ փողոցների միջև։ Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգի ալիքի տվյալներով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարվածել են դրան։ Հաղորդմանը կից  տեսանյութը ցույց է տալիս հսկայական հրդեհ և ծխի ամպ։

Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չի եղել ո՛չ Ղրիմի իշխանությունների, ո՛չ էլ ուկրաինացի զինվորականների կողմից։

Թեոդոսիայի նավթաբազան անցյալ տարի բազմիցս ենթարկվել է հարձակման։ Անցյալ տարվա հոկտեմբերին այնտեղ վառելիքի բաքերը մի քանի օր այրվում էին։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

Leave a comment