Թրամփը հայտարարում է Իրանում «ռեժիմի փոփոխության» ու ուրանը չհարստացնելու մասին

Քաղաքականություն

08.04.2026 | 17:18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում տեղի է ունեցել «շատ արդյունավետ ռեժիմի փոփոխություն»։

«Միացյալ Նահանգները սերտորեն կաշխատի Իրանի հետ, որը, մեր կարծիքով, անցել է շատ արդյունավետ ռեժիմի փոփոխության միջով։ Ուրանի հարստացում չի լինի, և Միացյալ Նահանգները, համագործակցելով Իրանի հետ, կփորի և կհեռացնի խորը թաղված (B-2 ռմբակոծիչների) միջուկային «փոշին»։ Այն այժմ գտնվում է և եղել է շատ խիստ արբանյակային հսկողության տակ (տիեզերական ուժեր)։ Հարձակման օրվանից ի վեր դրանց ոչինչ չի դիպչել», – գրել է Թրամփը իր Truth Social-ում։

Նա նշել է, որ Իրանի հետ բանակցություններ են վարում և կշարունակեն մաքսատուրքերի և պատժամիջոցների մեղմացման շուրջ։ Ըստ նրա`քննարկվող կետերից շատերի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել։

Մեկ այլ գրաբմամբ էլ  Թրամփը հայտարարել է. «Իրանին զենք մատակարարող երկրի վրա անմիջապես կսահմանվի 50% մաքսատուրք՝ Միացյալ Նահանգներ վաճառվող բոլոր ապրանքների համար, որը ուժի մեջ կմտնի անմիջապես։ Բացառություններ կամ արտոնություններ չեն լինի»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

Leave a comment