Ոսկեգործության հարկման կանոնները փոխվում են

Ոսկեգործության հարկման կանոնները փոխվում են

Ազգային ժողովում քննարկվել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որը վերաբերում է ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի ԱԱՀ-ով հարկման մեխանիզմին։
Նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։
Փոփոխությունների նպատակն է վերանայել հարկման բազայի հաշվարկման կանոնները և ձևավորել ոլորտի զարգացման համար առավել նպաստավոր հարկային միջավայր։
Առաջարկվում է սահմանել նոր մոտեցումներ ինչպես արտադրողների, այնպես էլ առևտրական գործունեությամբ զբաղվող անձանց համար՝ ԱԱՀ հաշվարկման հիմքերի մասով։
Միաժամանակ նախատեսվում է սահմանափակել որոշ դեպքերում ԱԱՀ-ի հաշվանցման իրավունքը, որպեսզի կանխվեն պետական բյուջեից վերադարձների անհամաչափ աճը։
Փոխնախարարի խոսքով՝ փոփոխությունները մշակվել են ոլորտի ներկայացուցիչների առաջարկների հիման վրա և նպատակ ունեն խթանել ոսկեգործության և ադամանդագործության զարգացումը։
Նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն և կներկայացվի Ազգային ժողովի առաջիկա նիստերին։

Կարդալ ավելին

Leave a comment