Մարտին Հայաստան է այցելել ավելի քան 150.000 զբոսաշրջիկ. ո՞ր երկրներից են ամենաշատը եկել

https://arm.sputniknews.ru/20260408/martin-hajastan-e-ajcelel-aveli-qan-150000-zbvosashrjik-vor-erkrneric-en-amenashaty-ekel-100774646.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1180/12/11801283_98:0:1518:1065_1920x0_80_0_0_ae6549cb6c99b621c8ba5e4707b49402.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

զբոսաշրջիկ, զբոսաշրջիկները սիրում են հայաստանը, հայաստան, զբոսաշրջություն , տուրիզմի հայկական ֆեդերացիա

զբոսաշրջիկ, զբոսաշրջիկները սիրում են հայաստանը, հայաստան, զբոսաշրջություն , տուրիզմի հայկական ֆեդերացիա

Բաժանորդագրվել

2026 թ․ մարտին ՀՀ սահմանային անցման կետերը հատած քաղաքացիների շուրջ 60 տոկոսը տղամարդ է:

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Այս տարվա մարտին ավելի քան 22 հազարով ավելի շատ զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:

«2026 թվականի մարտին Հայաստան այցելել է 152,444 զբոսաշրջիկ։ Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 129,887։ 2026 թ․ մարտին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)»,- նշում են կոմիտեից:

2026 թ․ մարտին ՀՀ սահմանային անցման կետերով անցածքաղաքացիների շուրջ 60 տոկոսը տղամարդ է եղել, իսկ մնաացածը՝ կին: Ամենաշատն այցելել են 35-44 տարեկան անձինք՝ 31 տոկոսը, հետո 25-34 տարեկանները՝ 21 տոկոս, իսկ եռյակը եզրափակում են 45-54 տարեկանները՝ 17 տոկոս:

Հատիս լեռն ու ձմեռային տուրիզմը Հայաստանում․ ինչո՞ւ չի զարգանում ոլորտը

Ըստ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի` «Զվարթնոց» օդանավակայանով եկել է զբոսաշրջիկների 63 տոկոսը (2025 թ-ին՝ 64 տոկոս), «Բագրատաշեն» ցամաքային անցակետով այցելել է 17 տոկոսը (նույնը եղել է նաև նախորդ տարի), «Բավրայով»՝ 11 տոկոսը (2025-ին՝ 12 տոկոս): «Մեղրի», «Գոգավան» և «Այրում» անցակետերով եկածների թիվը կազմել է 1-6 տոկոս:

«Գյումրի» օդանավակայանով ՀՀ ժամանել է զբոսաշրջիկների 2 տոկոսը միայն (նույնը եղել է նաև նախորդ տարի):

Leave a comment