Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հրադադարը պետք է ներառի նաև Լիբանանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է  ԱՄՆ-Իրան հրադադարը՝ այն համարելով «շատ լավ լուր», սակայն կոչ է արել, որ Լիբանանը նույնպես ներառվի հրադադարի մեջ։

«Մեր ցանկությունն է ապահովել, որ հրադադարը լիովին ներառի Լիբանանը», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  Մակրոնը։

Նա նշել է, որ Լիբանանում իրավիճակը մնում է «կրիտիկական»։

«Հըզբոլլահը ռազմավարական սխալ թույլ տվեց՝ հարձակվելով Իսրայելի վրա և ներքաշելով Լիբանանը տարածաշրջանային ճգնաժամի մեջ», – ասել է  Մակրոնը՝ կոչ անելով լիբանանյան բանակին վերահսկողություն հաստատել երկրի հարավում։

Նա նաև հորդորել է, որ Իրաքում գտնվող իրանամետ զինյալ խմբավորումները ներառվեն հրադադարի համաձայնագրում։

Մինչ միջնորդ Պակիստանը  հայտարարել էր, որ հրադադարի համաձայնագիրը ներառում է նաև Լիբանանը, Իսրայելը հակադարձել էր՝ նշելով, որ հրադադարը կպահպանի Իրանի հետ, բայց ոչ Լիբանանի։

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը  ևս  «անընդունելի» է համարել, որ Իսրայելը շարունակում է Լիբանան ներխուժումը ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնությունից հետո։

«Բոլոր ճակատները պետք է դադարեցվեն, և դա նշանակում է նաև Լիբանանը։ Անընդունելի է, որ Իսրայելի պատերազմը, Իսրայելի կողմից Լիբանանի նման ինքնիշխան երկրի ներխուժումը… շարունակվում է», –  ասել է Խոսե Մանուել Ալբարեսը։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

Leave a comment