Անգրագետ օլիգարխ, 4 հոգով եք մնալու. ՔՊ vs Կարապետյաններ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ախր ո՞նց չվախենամ, վախենում եմ՝ միլիարդատերից դառնաս բոմժ»,-վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Նարեկ Կարապետյանի այն ասածին, թե մի վախեցիր Սամվել Կարապետյանից։
ՔՊ անդամներ
Արման Եղոյան– Բա Հայաստանի ընտրված վարչապետին «ցիլոյով մարդ» դիմելաձևով դիմելը Կալուգայի անձնագրային վարչության պետից կախված հոպարի զարմիկի խոսո՞ւյթ ա։
Ռուբեն Ռուբինյան– Ակնհայտ է, որ ռուսաստանցի օլիգարխն իր տեքստերը չի գրում, որովհետև անգրագետ է:
Հասմիկ Հակոբյան -Գոնե էս վերջին տեքստն էլ վստահեին AI-ին:
Եղել են նաև արձագանքներ ԱԺ-ի դիմաց ուժեղ Հայաստանի ակցիային
Նիկոլ Փաշինյան– Կալուգացի Սամվելը մեզ ասում է փոքրիկ խմբա՞կ։ Ձեր «հուժկու» ակցիան ԱԺ-ի դիմաց տեսե՞լ եք։ 3 հոգով եք մնալու՝ Սամվելը, Նարեկը, Կարենը։ Կներեք, 4 հոգով, որովհետև Կարենից 2 հատ կա։
Ալեն Սիմոնյան– Ուժեղ հանրահավաքը սկի 400 մարդու չի կարողացել հավաքի։ Հաճախ եկեք ԱԺ-ի մոտ, ուրախ է անցնում։
Տարոն Չախոյան– Մասնակիցներից ավելի շատ լրագրող ու ոստիկան կար:
Արուսյակ Ջուլհակյան– Արհեստական բանականությամբ գեներացված «ուժեղ տղու» գեներացրած փոքրիկ խմբակն էլ իր պես արհեստական է: Ոչ ոք չգիտի՝ ուր է եկել, ինչու է եկել, ինչի համար է պայքարում: