Հայտարարված հրադադարից հետո պայթյուններ են որոտացել Իրանի նավթավերամշակման գործարանում

https://arm.sputniknews.ru/20260408/hajtararvats-hradadaric-hetvo-pajtjunner-en-vorvotacel-irani-navtaveramshakman-gvortsaranum-100764566.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100761538_154:0:1314:870_1920x0_80_0_0_6195d78527f18ff736ba880ce48a20c3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հրադադար, կղզի, գործարան

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հրադադար, կղզի, գործարան

Բաժանորդագրվել

Իրանն ու ԱՄՆ-ն երկշաբաթյա հրադադարի համաձայնագիր են կնքել:

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Հայտարարված հրադադարից հետո Իրանի Լավան կղզու նավթավերամշակման գործարանում մի քանի պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է «Mehr» գործակալությունը։

Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։

Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։

Leave a comment