Աջակցություն փոքր բիզնեսին, «սև ցուցակի» վերանայում․ ի՞նչ է խոստանում «Հայաստան» դաշինքը

https://arm.sputniknews.ru/20260408/ajakcutjun-pvoqr-biznesin-sev-cucaki-veranajum-inch-e-khvostanum-hajastan-dashinqy-100763794.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/19/91682784_0:0:1424:1067_1920x0_80_0_0_a51266f2e7da108653e2056d8fd2aec4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«հայաստան» դաշինք, ազգային ժողովի ընտրություններ, արթուր խաչատրյան, տնտեսություն

«հայաստան» դաշինք, ազգային ժողովի ընտրություններ, արթուր խաչատրյան, տնտեսություն

Բաժանորդագրվել

«Հայաստան» դաշինքը մի շարք սոցիալ-տնտեսական ոլորտներում պատրաստվում է փոփոխություններ անել։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներկայացրեց իր նախընտրական ծրագրի սոցիալ տնտեսական բաժինը։ Ծրագիրը ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Գործելու է ներմուծման փոխարինում։ 2021 թվականին, երբ թուրքական ապրանքների վրա արգելք դրվեց, տեղական արտադրողը սկսեց զարգանալ։ Այսինքն` մենք աջակցություն ենք ցուցաբերելու տեղական արտադրողին՝ շահութահարկը և ԱԱՀ-ը կչեղարկվի ներմուծման փոխարինման համար։ Այդպիսով մրցունակություն կապահովվի մեր ռազմավարական ճյուղերում՝ գյուղատնտեսություն, գյուղմթերքի մշակում, տեքստիլի արդյունաբերություն և այլն։ Փոքր բիզնեսների վճարած հարկերը 100%-ով կվերադարձնենք՝ ներմուծելով հարկային վերադարձի քաղաքականություն»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ փոքր բիզնեսներին խոշոր և թիրախային աջակցություն նույնպես լինելու է, այդ թվում ֆինանսական տեսքով։ Հայկական ապրանքների արտահանման համար էլ մեծ աջակցություն և խորհրդատվություն կտրամադրվի, որպեսզի աշխարհագրությունն ընդլայնվի։ Ըստ Խաչատրյանի՝ ավելի քան 350 000 չաշխատող մարդու համար սպառողական վարկերը լուրջ պրոբլեմ են դարձել, և նրանք ԴԱՀԿ-ի պոտենցիալ «զոհերն» են։ Վստահեցրեց՝ այսուհետև տնտեսության իրական հատվածի ֆինանսավորում կլինի՝ ներդրումներ անելու համար։

Ինչ վերաբերում է բանկերում «սև ցուցակներում» ընդգրկված անձանց, ապա պատրաստվում են իրականացնել ցածր և միջին ռիսկայնության վարկունակության բնութագրիչների վերանայում։

Leave a comment