https://arm.sputniknews.ru/20260408/adtsn-dzerbakalel-e-kievi-gvortsakali-vory-teghekutjunner-e-pvokhancel-hop-i-ev-naveri-masin-100759803.html
ԱԴԾ–ն ձերբակալել է Կիևի գործակալի, որը տեղեկություններ է փոխանցել ՀՕՊ-ի և նավերի մասին
ԱԴԾ–ն ձերբակալել է Կիևի գործակալի, որը տեղեկություններ է փոխանցել ՀՕՊ-ի և նավերի մասին
Sputnik Արմենիա
Ձերբակալվածը խոստովանել է, որ ուկրաինացի համակարգողների հանձնարարությամբ Կերչում լուսանկարել է, թե ինչպես են բեռնում ռուսական նավը։ 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T12:04+0400
2026-04-08T12:04+0400
2026-04-08T12:04+0400
ռուսաստան
ղրիմ
կիև
գործակալ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100758146_0:0:854:480_1920x0_80_0_0_6a2337a9ee6773bae90cdef7641bf834.jpg.webp
Ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ է ձերբակալվել, որը տեղեկություններ է փոխանցել Ղրիմում առկա ՀՕՊ միջոցների, զինծառայողների տեղաշարժի և Կերչի նեղուցում գտնվող նավերի մասին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։«Ձերբակալված կինը Ղրիմի թերակղզու տարածքում ՌԴ ԶՈւ օբյեկտների տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկություններ է հավաքագրել», -ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։ԱԴԾ-ի տեղեկություններով՝ Ղրիմի Հանրապետության Սիմֆերոպոլի շրջանի 25-ամյա բնակիչը «Telegram» մեսենջերով կապ է հաստատել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության աշխատակցի հետ։«Համակարգողի հանձնարարությամբ նա տեղեկություններ է հաղորդել ռազմական օբյեկտների տեղակայման վայրերի, ՀՕՊ միջոցների, զինծառայողների տեղաշարժի, Կերչի նեղուցի ջրատարածքում գտնվող նավերի մասին»,-հստակեցրել են գերատեսչությունում։Ստացված տեղեկությունները կինը փոխանցել է օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին, որպեսզի ուկրաինական կազմավորումները հրետանային և հրթիռառմբային հարվածներ հասցնեն ՌԴ զինված ուժերի դիրքերին։Ձերբակալվածը խոստովանել է, որ ուկրաինացի համակարգողների հանձնարարությամբ Կերչում լուսանկարել է, թե ինչպես են բեռնում ռուսական նավը։
ղրիմ
կիև
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100758146_99:0:739:480_1920x0_80_0_0_4db7b44ad954181fdeed00a398f3636e.jpg.webp
ռուսաստան, ղրիմ, կիև, գործակալ, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, ղրիմ, կիև, գործակալ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ձերբակալվածը խոստովանել է, որ ուկրաինացի համակարգողների հանձնարարությամբ Կերչում լուսանկարել է, թե ինչպես են բեռնում ռուսական նավը։
Ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ է ձերբակալվել, որը տեղեկություններ է փոխանցել Ղրիմում առկա ՀՕՊ միջոցների, զինծառայողների տեղաշարժի և Կերչի նեղուցում գտնվող նավերի մասին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։
«Ձերբակալված կինը Ղրիմի թերակղզու տարածքում ՌԴ ԶՈւ օբյեկտների տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկություններ է հավաքագրել», -ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
ԱԴԾ-ի տեղեկություններով՝ Ղրիմի Հանրապետության Սիմֆերոպոլի շրջանի 25-ամյա բնակիչը «Telegram» մեսենջերով կապ է հաստատել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության աշխատակցի հետ։
«Համակարգողի հանձնարարությամբ նա տեղեկություններ է հաղորդել ռազմական օբյեկտների տեղակայման վայրերի, ՀՕՊ միջոցների, զինծառայողների տեղաշարժի, Կերչի նեղուցի ջրատարածքում գտնվող նավերի մասին»,-հստակեցրել են գերատեսչությունում։
Ստացված տեղեկությունները կինը փոխանցել է օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին, որպեսզի ուկրաինական կազմավորումները հրետանային և հրթիռառմբային հարվածներ հասցնեն ՌԴ զինված ուժերի դիրքերին։
Ձերբակալվածը խոստովանել է, որ ուկրաինացի համակարգողների հանձնարարությամբ Կերչում լուսանկարել է, թե ինչպես են բեռնում ռուսական նավը։