Իրանական ուրանի հարցը լիովին կլուծվի. Թրամփ


«Հարյուր տոկոս, առանց որևէ կասկածի, իրանական ուրանի հարցը կլուծվի»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ հակառակ դեպքում «չէր համաձայնի» հրադադարին` հաղորդում Է AFP-ն։


Սպիտակ տան ղեկավարն Իրանի հետ ժամանակավոր հրադադարն անվանել է «լիակատար և վերջնական հաղթանակ»։


Ըստ լրատվականի՝ Թրամփն, այնուամենայնիվ, չի մանրամասնել, թե արդյոք կվերադառնա իր նախկին սպառնալիքներին՝ ոչնչացնել Իրանի քաղաքացիական էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե գործարքը ձախողվի։ «Սպասենք, կտեսնեք»,- ասել է նա։

Leave a comment