Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի Սայդա քաղաքի սրճարանում 8 մարդ է մահացել

https://arm.sputniknews.ru/20260408/israjeli-harvatsneri-hetevanqvov-libanani-sajda-qaghaqi-srtsharanum-8-mard-e-mahacel-100759517.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100756894_111:0:1071:720_1920x0_80_0_0_c5227880ae0a7aeb947d99c160daa5a5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լիբանան, իսրայել, սրճարան, զոհ, տուժածներ, видео

լիբանան, իսրայել, սրճարան, զոհ, տուժածներ, видео

Բաժանորդագրվել

Իսրայելական բանակը հայտարարել է, որ պտադիր հարվածներ հասցնել նաև Լիբանանի Տյուրոս քաղաքին։

Ապրիլի 7-ի երեկոյան Սայդա քաղաքի առափնյա հատվածին հասցված իսրայելական հարվածի հետևանքով զոհեր և վիրավորներ կան։ Այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

«Սրճարանին հասցված թշնամական հարվածի հետևանքով 8 մարդ մահացել է, 28–ը` վնասվածքներ ստացել»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։

Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված են եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։

Ապրիլի 8-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Լիբանանի Տյուրոս քաղաքի Աբասիա թաղամասին հարվածներ հասցնելու մտադրության մասին, բնակիչներին խորհուրդ է տրվում հեռանալ այնտեղից։

Leave a comment