Քննչական կոմիտի նախագահ Արթուր Պողոսյանը ապրիլի 7-ին հրաման է ստորագրել, որով աշխատանքից ազատվել է ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական երրորդ բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ Կիրակոսյանը։ Նշվում է, որ աշխատանքից ազատելու հիմք է հանդիսացել իր գրավոր դիմումը։
Նշենք, որ նա Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա եղբայրների միջև տեղի ունեցած միջադեպի գործով քննիչներից էր։