ArCa համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է. Armenian Card CJSC

Arca / Armenian Card CJSC-ն տեղեկացնում է, որ այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 05:30–06:30-ն ընկած ժամանակահատվածում քարտերի հավաստագրման համակարգում դիտարկվել են որոշակի խափանումներ, քանի որ  իրականացվել են համակարգի պլանային թարմացման աշխատանքներ։

«Ժամը 07:30–09:15 ընկած ժամանակահատվածում քարտերի հավաստագրման համակարգում դիտարկվել են որոշակի խափանումներ, ինչի հետևանքով առանձին գործարքներ կարող էին չհավաստագրվել։

Այս պահին համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է։

Շնորհակալ ենք Ձեր համբերատարության համար և ներողություն ենք հայցում հնարավոր պատճառված անհարմարությունների համար»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment