Սպիտակ տանը հայտարարել են, թե Իրանի նկատմամբ ԱՄՆ-ն հաղթանակ է տարել

https://arm.sputniknews.ru/20260408/spitak-tany-hajtararel-en-te-irani-nkatmamb-amn-n-haghtanak-e-tarel-100753983.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100752997_0:0:1333:1000_1920x0_80_0_0_b77a536630102b9a5d8705f3ccdee126.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, հրադադար

ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, հրադադար

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում «ոսկեդար» է սկսվում։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Սպիտակ տանը հայտարարել են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հաղթանակի մասին։

«Սա Միացյալ նահանգների հաղթանակն է, որը տարել են նախագահ Թրամփն ու մեր անհավատալի զինվորականները։

«Էպիկական կատաղություն» գործողության ամենասկզբից նախահագ Թրամփը ենթադրում էր, որ այն կտևի 4-6 շաբաթ։

Մեր մարտիկների անհավանական ունակությունների շնորհիվ մենք մեր հիմնական նպատակներին հասանք և գերակատարեցինք 38 օրում»,-հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը X սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ զինված ուժերի հաջողությունը նախագահ Թրամփին և նրա թիմին թույլ տվեց գործի դնել ազդեցության առավելագույն լծակներ, ինչը հնարավորություն տվեց բարդ բանակցություններ վարել, որոնք այժմ ճանապարհ են բացել դեպի դիվանագիտական լուծում և երկարատև խաղաղություն։

Բացի այդ, ինչպես նշել է Լևիթը, Թրամփը հասել է Հորմուզի նեղուցի բացմանը։

​«Երբեք չպետք է թերագնահատել նախագահ Թրամփի` Ամերիկայի շահերը հաջողությամբ առաջ մղելու և խաղաղության հաստատմանը նպաստելու ունակությունը»,-եզրափակել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում «ոսկեդար» է սկսվել։

​Իրանի հետ ժամանակավոր զինադադարի մասին համաձայնագիրը նա անվանել է հաղթանակի օր և հավելել, որ Վաշինգտոնը կօգնի հաղթահարել տրանսպորտային կոլապսը Հորմուզի նեղուցում։

«Մեզ բազմաթիվ դրական փոփոխություններ են սպասվում։ Հսկայական կարողություն կաշխատենք։ Իրանը կկարողանա ձեռնամուխ լինել վերականգնմանը։ Մենք կսկսենք ամեն տեսակի պաշարներ կուտակել և պարզապես մոտակայքում կլինենք՝ համոզվելու համար, որ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես հարկն է»,-գրել է ԱՄՆ նախագահը։

Ընդ որում, Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ կպահպանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ նաև ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով կասեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին, Իսլամաբադում (Պակիստան)։ Իրանական կողմը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ստիպված են եղել ընդունել Թեհրանի 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում իսլամական դիմադրության դեմ։

Leave a comment