Վթար Սևանի ճանապարհին. կա 1 զոհ, 2 վիրավոր

https://arm.sputniknews.ru/20260407/vtar-sevani-tshanaparhin-ka-1-zvoh-2-viravvor-100716041.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0b/24064807_88:0:1512:1068_1920x0_80_0_0_51aae743781e1d87c13ca47ccda60678.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, զոհ, կոտայքի մարզ

վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, զոհ, կոտայքի մարզ

Բաժանորդագրվել

39-ամյա տղամարդը հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ ժամը 00:10-ի սահմաններում «Շանգրի-Լա» խաղատան հարևանությամբ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս բախվել է քարե պատնեշին, ապա ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը։

«Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվողները` Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Հրանտ Ասատրյանը, Երևանի բնակիչ 37-ամյա Արման Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Երևանի բնակիչ 39-ամյա Բեգլար Սարիբեկյանը՝ «Երևան» բժշկագիտական կենտրոն»,–գրում է կայքը։

Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել պարեկները, իսկ մեկին` փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Ավելի ուշ «Երևան» բժշկագիտական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված 39-ամյա տղամարդը գիտակցության չգալով` մահացել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արարատի մարզում «ԿամԱԶ»–ը բախվել է մի քանի մեքենայի և կողաշրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Leave a comment