https://arm.sputniknews.ru/20260407/yntrutjunneric-2-amis-araj-khaghi-kanvonnery-chpetq-e-pvokhven-manukjany-nakhagtsi-masin-100716352.html
Ընտրություններից 2 ամիս առաջ խաղի կանոնները չպետք է փոխվեն. Մանուկյանը` նախագծի մասին
Ընտրություններից 2 ամիս առաջ խաղի կանոնները չպետք է փոխվեն. Մանուկյանը` նախագծի մասին
Sputnik Արմենիա
ՔՊ–ական պատգամավորը չթաքցրեց, որ այս նախագիծը շրջանառության մեջ է դրվել ընդամենը երեկ։ 07.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-07T11:50+0400
2026-04-07T11:50+0400
2026-04-07T11:52+0400
գեղամ մանուկյան
ազգային ժողովի ընտրություններ
աժ (ազգային ժողով)
օրենք
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/11/81934991_0:0:1600:901_1920x0_80_0_0_89042ad1affb2f588e8b2669f6c9f1a1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի թաքցնում, որ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն իրենց մոտ առաջացել է ընդամենը մի քանի օր առաջ և այդ պատճառով որոշել են Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հրատապության կարգով` 24–ժամյա ռեժիմով, քննարկել ու ընդունել այն։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, որը արտահերթ նիստ հրավիրելու հեղինակներից մեկն է։Նշենք, որ ՔՊ–ի առաջարկած օրենքի փոփոխություններով արգելվում է կուսակցությունների, դաշինքների կողմից անձնանունների կիրառումը։ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառված մյուս երեք նախագծերից մեկը ևս վերաբերում էր առաջիկա ընտրություններին։ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում, ըստ որի` ընտրությունների նախաշեմին կկարգավորվի արհեսատական բանականությամբ գեներացված բովանդակությունը. այն կմակնշվի գրառմամբ, որ դա գեներացվել է ԱԲ–ով։Ջուլհակյանին հարց ուղղելով` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորները եկել են արտահերթ նիստի, սակայն դեռ տեղյակ չեն այս փոփոխությունների մասին։Ի պատասխան Ջուլհակյանն ասաց, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել երեկ։ Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությանը` ՔՊ–ական պատգամավորը չժխտեց, որ եղել է նման խորհրդատվություն, սակայն դա վերաբերում է օրենսգրքի հիմնարար սկզբունքների փոփոխություններին։«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր ելույթում հայտարարեց, որ անիմաստ է այս նախագծի բովանդակության շուրջ քննարկում ծավալելը, ուստի` իրենք դեմ են քվեարկելու։ՔՊ–ն որոշել է արգելել կուսակցությունների և դաշինքների անվանումներում անունների կիրառումը
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/11/81934991_0:0:1424:1067_1920x0_80_0_0_40b0c454488bb3789923952209f20b18.jpg.webp
գեղամ մանուկյան, ազգային ժողովի ընտրություններ, աժ (ազգային ժողով), օրենք, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
գեղամ մանուկյան, ազգային ժողովի ընտրություններ, աժ (ազգային ժողով), օրենք, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ՔՊ–ական պատգամավորը չթաքցրեց, որ այս նախագիծը շրջանառության մեջ է դրվել ընդամենը երեկ։
Նշենք, որ ՔՊ–ի առաջարկած օրենքի փոփոխություններով արգելվում է կուսակցությունների, դաշինքների կողմից անձնանունների կիրառումը։
«Այս նախագիծն իր մեջ ներառում է երկու կոմպոնենտ` առաջինը վերաբերում է ընտրությունների օրը քվեարկության նկատմամբ վերահսկողության արգելքի համար նախատեսվող գործիքակազմի լավարկմանը, մյուսը` կուսակցությունների, դաշինքների անվանումներին, որոնք չպետք է անձնավորվեն։ Խնդիրը մի քանի օր է, ինչ ի հայտ է եկել, որին հաջորդ են քննարկումները։ Հրատապությամբ ենք բերել հարցի քննարկումը, քանի որ ապրիլի 13–ից սկսվում է կուսակցությունների և դաշինքների գրանցումը, այդ պատճառով չէինք կարողանալու հասցնել եկող շաբաթվա հերթական նստաշրջանում հարցը քննարկել»,– ասաց Ջուլհակյանը։
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառված մյուս երեք նախագծերից մեկը ևս վերաբերում էր առաջիկա ընտրություններին։ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում, ըստ որի` ընտրությունների նախաշեմին կկարգավորվի արհեսատական բանականությամբ գեներացված բովանդակությունը. այն կմակնշվի գրառմամբ, որ դա գեներացվել է ԱԲ–ով։
Ջուլհակյանին հարց ուղղելով` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորները եկել են արտահերթ նիստի, սակայն դեռ տեղյակ չեն այս փոփոխությունների մասին։
«Կա միջազգային պրակտիկա, Վենետիկի հանձնաժողովի կողմից Հայաստանին տրված խորհրդատվություն, ըստ որի` ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ խաղի կանոնները չեն փոխվում։ Հիմա որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե «Ընտրական օրենսգրքի» այս փոփոխություններն ինչին են միտված։ Ընտրություններին ընդամենը երկու ամիս է մնացել, դուք կոչում եք դա վրիպա՞կ, որը պետք է ուղղվի, սակայն դա անկյունքարային փոփոխություն է, որ առաջարկում եք»,– ընդգծեց Մանուկյանը։
Ի պատասխան Ջուլհակյանն ասաց, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել երեկ։ Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությանը` ՔՊ–ական պատգամավորը չժխտեց, որ եղել է նման խորհրդատվություն, սակայն դա վերաբերում է օրենսգրքի հիմնարար սկզբունքների փոփոխություններին։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր ելույթում հայտարարեց, որ անիմաստ է այս նախագծի բովանդակության շուրջ քննարկում ծավալելը, ուստի` իրենք դեմ են քվեարկելու։