https://arm.sputniknews.ru/20260407/vor-khndirnern-en-amenashaty-karevvorum-hh-bnakichnery-svocharcum-100724531.html
Ո՞ր խնդիրներն են ամենաշատը կարևորում ՀՀ բնակիչները․ սոցհարցում
Ո՞ր խնդիրներն են ամենաշատը կարևորում ՀՀ բնակիչները․ սոցհարցում
Sputnik Արմենիա
Սահմանների հստակեցման խնդիրները հուզում են հարցվածների միայն 9,8 %-ին։ 07.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-07T13:03+0400
2026-04-07T13:03+0400
2026-04-07T13:04+0400
հարցում
հայաստան
սահման
գնաճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1c/25533804_0:85:1600:985_1920x0_80_0_0_e39448ff858627b354c28c32663bc837.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ քաղաքացիներն ամենաշատը կարևորում են անվտանգության հետ կապված խնդիրները։ Այս մասին ասուլիսին ասաց «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով մարտի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում 1001 անձանց շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները։«Որպես երկրի ամենակարևոր խնդիր հարցված ՀՀ քաղաքացիների 49,8%-ը նշել է անվտանգության հետ կապված խնդիրները, 14,9 %-ը՝ գործազրկությունը, 13,5%-ը տնտեսական վիճակը, 10,7 %-ը՝ ցածր թոշակները, իսկ սահմանների հստակեցման խնդիրները հուզում են հարցվածների միայն 9,8 %-ին»,- նշեց Նավասարդյանը։Կրթական համակարգի վիճակը խնդիր է համարում 9,7 %-ը, գնաճն ու ինֆլյացիան՝ 8,6%-ը, առողջապահական համակարգի վատ վիճակը՝ 5,1 %-ը, արտաքին քաղաքականության խնդիրները՝ 2,4%-ը, իսկ բարձր հարկերը՝ 1,3%-ը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1c/25533804_89:0:1513:1068_1920x0_80_0_0_5752b0d637aee07da888386dc20626a3.jpg.webp
հարցում, հայաստան, սահման, գնաճ
հարցում, հայաստան, սահման, գնաճ
Սահմանների հստակեցման խնդիրները հուզում են հարցվածների միայն 9,8 %-ին։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ քաղաքացիներն ամենաշատը կարևորում են անվտանգության հետ կապված խնդիրները։ Այս մասին ասուլիսին ասաց «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով մարտի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում 1001 անձանց շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները։
«Որպես երկրի ամենակարևոր խնդիր հարցված ՀՀ քաղաքացիների 49,8%-ը նշել է անվտանգության հետ կապված խնդիրները, 14,9 %-ը՝ գործազրկությունը, 13,5%-ը տնտեսական վիճակը, 10,7 %-ը՝ ցածր թոշակները, իսկ սահմանների հստակեցման խնդիրները հուզում են հարցվածների միայն 9,8 %-ին»,- նշեց Նավասարդյանը։
Կրթական համակարգի վիճակը խնդիր է համարում 9,7 %-ը, գնաճն ու ինֆլյացիան՝ 8,6%-ը, առողջապահական համակարգի վատ վիճակը՝ 5,1 %-ը, արտաքին քաղաքականության խնդիրները՝ 2,4%-ը, իսկ բարձր հարկերը՝ 1,3%-ը։