Artemis առաքելությունը Լուսնի շուրջ պտույտ կատարելուց հետո վերադառնում է Երկիր

https://arm.sputniknews.ru/20260407/artemis-araqelutjuny-lusni-shurj-ptujt-katareluc-hetvo-veradarnum-e-erkir-100731902.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100714614_0:0:1920:1440_1920x0_80_0_0_92bf759b1b1940cc4265e2962c9c568b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տիեզերք, տիեզերակայան, լուսին, տիեզերագնաց, երկիր մոլորակ

տիեզերք, տիեզերակայան, լուսին, տիեզերագնաց, երկիր մոլորակ

Բաժանորդագրվել

Տիեզերագնացները Լուսնի շուրջը պտտվել են յոթ ժամում` ռեկորդ սահմանելով թռիչքի հեռավորության առումով, և սկսել են Երկիր վերադառնալ։ Ուրբաթ վայրէջք կկատարեն Խաղաղ օվկիանոսում։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Artemis տիեզերական առաքելությունը, Լուսնի շուրջը պտտվելուց հետո, օդանավը կրկին ուղղել է դեպի Երկիր։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Ամերիկյան Artemis II տիեզերանավը 1969 թվականի «Ապոլլոն 11»–ի առաքելությունից ի վեր առաջին անգամ է դեպի Լուսին է թռել։ Նոր տիեզերանավը Երկրից հեռացել է մոտավորապես 407 հազար կմ՝ գերազանցելով 1970 թվականին «Ապոլլոն 13»-ի ռեկորդը (400 հազար կմ)։

Այս թռիչքի փորձը հաշվի առնելով` NASA-ն առաջիկա երկու տարիների ընթացքում մտադիր է տիեզերագնացներին իջեցնել Լուսնի հարավային բևեռի վրա։

ՀՀ կառավարությունը կաջակցի հայրենական «Հայասաթ 2» արբանյակի ստեղծմանը. Հայրապետյան

Տիեզերագնացները` երեք ամերիկացի և մեկ կանադացի, թռիչքի ժամանակ Լուսնի մակերևույթի վրա տեսել են «Ապոլլոն 12» և «Ապոլլոն 14» տիեզերանավերի վայրէջքի վայրերը։

Տիեզերագնացները մոտեցել են Լուսնին 6500 կմ հեռավորության վրա` բարձր կետայնությամբ տեսախցիկներով լուսանկարելով Լուսնի մակերևույթը։

Լուսնի շուրջ թռիչքը տևել է 7 ժամ, այն կտևի 10 օր։ Տիեզերագնացները Կանավերալ հրվանդանից դուրս են եկել ապրիլի 1-ին և Երկիր կվերադառնան ապրիլի 10-ին՝ իջնելով Խաղաղ օվկիանոսում։

ՌԴ «Պլեսեցկ» տիեզերակայանից «Սոյուզ–2.1 Բ» հրթիռ-կրիչ է արձակվել

Leave a comment