https://arm.sputniknews.ru/20260407/nasa-n-hraparakel-e-lusni-hakarak-kvoghmi-arajin-lusankarnery-orion-ic-100741022.html
NASA-ն հրապարակել է Լուսնի հակառակ կողմի առաջին լուսանկարները «Orion»-ից
NASA-ն հրապարակել է Լուսնի հակառակ կողմի առաջին լուսանկարները «Orion»-ից
Sputnik Արմենիա
Բացի այդ, Սպիտակ տունը հրապարակել է ապրիլի 6-ի արևի խավարման լուսանկարը, որտեղ Լուսինն ամբողջությամբ ծածկում է Արևը ։ 07.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-07T18:46+0400
2026-04-07T18:46+0400
2026-04-07T18:46+0400
լուսին
արեգակ
ամն-ի օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը ( nasa)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100739860_0:84:1600:984_1920x0_80_0_0_53efd0f6bedec182bcc6098ecc13059e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. NASA-ն հրապարակել է Լուսնի հակառակ կողմի առաջին պատկերը, որը ստացել է «Orion» տիեզերանավի անձնակազմը «Արտեմիս-2» առաքելության շրջանակում։Գործակալության X-ի պաշտոնական էջում տեղադրված լուսանկարում պատկերված է այն պահը, երբ Երկիրն անհետանում է լուսնային հորիզոնի հետևում։ Այս պատկերը դարձել է նաև NASA-ի էջի գլխավոր նկարը։SLS կրող հրթիռի արձակումը Orion տիեզերանավով տեղի է ունեցել ապրիլի 1-ին Ֆլորիդայի Ջոն Քենեդու անվան տիեզերական կենտրոնի թռիչքահարթակից։Անձնակազմի անդամներն են տիեզերագնացներ Ռիդ Վայսմանը, Քրիստինա Կուկը, Վիկտոր Գլովերը, ինչպես նաև կանադացի տիեզերագնաց Ջերեմի Հանսենը։Առաքելությունը ենթադրում է թռիչք Լուսնի շուրջ՝ նրա մակերևույթից մոտ 8 հազար կմ հեռավորության վրա, ապա վերադարձ Երկիր։ Թռիչքի տևողությունը կկազմի շուրջ 10 օր։Վերջին անգամ դեպի Լուսին անձնակազմով արշավ տեղի է ունեցել 1972 թվականի դեկտեմբերին` «Ապոլոն-17» առաքելության շրջանակում։
լուսին
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100739860_89:0:1512:1067_1920x0_80_0_0_07bf377c018643619e16472cbdea95d8.jpg.webp
լուսին, արեգակ, ամն-ի օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը ( nasa)
լուսին, արեգակ, ամն-ի օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը ( nasa)
Բացի այդ, Սպիտակ տունը հրապարակել է ապրիլի 6-ի արևի խավարման լուսանկարը, որտեղ Լուսինն ամբողջությամբ ծածկում է Արևը ։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. NASA-ն հրապարակել է Լուսնի հակառակ կողմի առաջին պատկերը, որը ստացել է «Orion» տիեզերանավի անձնակազմը «Արտեմիս-2» առաքելության շրջանակում։
Գործակալության X-ի պաշտոնական էջում տեղադրված լուսանկարում պատկերված է այն պահը, երբ Երկիրն անհետանում է լուսնային հորիզոնի հետևում։ Այս պատկերը դարձել է նաև NASA-ի էջի գլխավոր նկարը։
Բացի այդ, Սպիտակ տունը հրապարակել է ապրիլի 6-ի արևի խավարման լուսանկարը, որտեղ Լուսինն ամբողջությամբ ծածկում է Արեգակը՝ բացելով տեսարան դեպի արևապսակը։ Հրապարակման մեջ նշվում է, որ նման երևույթ «մարդկության պատմության ընթացքում միայն եզակի մարդիկ են տեսել»։
SLS կրող հրթիռի արձակումը Orion տիեզերանավով տեղի է ունեցել ապրիլի 1-ին Ֆլորիդայի Ջոն Քենեդու անվան տիեզերական կենտրոնի թռիչքահարթակից։
Անձնակազմի անդամներն են տիեզերագնացներ Ռիդ Վայսմանը, Քրիստինա Կուկը, Վիկտոր Գլովերը, ինչպես նաև կանադացի տիեզերագնաց Ջերեմի Հանսենը։
THE ARTEMIS II ECLIPSE.
April 6, 2026.Totality, beyond Earth. From lunar orbit, the Moon eclipses the Sun, revealing a view few in human history have ever witnessed. Photo: NASA pic.twitter.com/2cLJD3oL7p
— The White House (@WhiteHouse) April 7, 2026
Առաքելությունը ենթադրում է թռիչք Լուսնի շուրջ՝ նրա մակերևույթից մոտ 8 հազար կմ հեռավորության վրա, ապա վերադարձ Երկիր։ Թռիչքի տևողությունը կկազմի շուրջ 10 օր։
Վերջին անգամ դեպի Լուսին անձնակազմով արշավ տեղի է ունեցել 1972 թվականի դեկտեմբերին` «Ապոլոն-17» առաքելության շրջանակում։