Էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 6-ին հնչել էր կրակոց: 24News-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ)։
Կատարվում է նախաքննություն։
Ավելի վաղ Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։
Նախնական տվյալներով, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել ինքն իրեն։
Տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար։
դիտվել է 255 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը