ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Իրանի Խարգ կղզուն, որը երկրի նավթի արտահանման գլխավոր հայգույցն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Mehr լրատվական գործակալությունը։
«Ամերիկա-սիոնիստական թշնամին մի քանի հարձակում է իրականացրել Խարգ կղզու վրա, որոտացել է մի քանի պայթյուն», – հաղորդել է գործակալությունը։
Լրատվամիջոցը չի նշել, թե կղզու հատկապես որ օբյեկտներն են գրոհների ենթարկվել. այստեղ է գտնվում Իրանի խոշորագույն նավթային տերմինալը։