Լուրեր |
Ալիևը նաև ընդգծել է Վրաստանի դերը տարածաշրջանային գործընթացներում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասն այսօր վերածվում է խաղաղության, անվտանգության և համագործակցության կենտրոնի։
Այս մասին նա նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Ալիևը նաև ընդգծել է Վրաստանի դերը տարածաշրջանային գործընթացներում՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտուրը ներկայումս իրականացվում է Վրաստանի միջոցով։
Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել Վրաստանին այդ համագործակցության համար՝ կարևորելով դրա դերակատարումը տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման մեջ։